Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Դանդաղ խրվում ենք գարշահոտ տիղմի մեջ

Դանդաղ խրվում ենք գարշահոտ տիղմի մեջ
04.07.2023 | 22:57

Մեր ազգային ավանդական ու բարոյական արժեքները քայլ առ քայլ աղավաղում են, մենք մերթ արագ, մերթ դանդաղ խրվում ենք գարշահոտ տիղմի մեջ, որից դուրս գալը հետո ոչ միայն դժվար, այլ նաև անդառնալի կլինի։

Կարդում եմ վերջերս հարսանիքի ժամանակ տեղի ունեցած դանակահարության լուրը և ինձ հարց տալիս, թե արդյոք որքանո՞վ են Հայաստանի մերօրյա հարսանիքներն աղերսվում մեր ավանդական հարսանիքների հետ, որոնք մեզ են փոխանցվել հազարամյակների խորքից։

Իհարկե, մերօրյա հարսանիքները ոչ միայն հետզհետե դառնում են տնազ ու իմաստազրկված արարողություն, այլ նաև վերածվում են հարբեցողության արդյունքում առաջացած ծեծկռտուքների, դանակահարությունների, այլ կարգի ողբերգությունների։

Այս ամենի առաջին պատճառն այն է, որ հարսանքատեղում հավաքվում են հարյուրավոր պատեհ-անպատեհ, անծանոթ մարդիկ, որոնց մեջ գտնվում են անհավասարակշիռ և անլուրջ, հացհարամ անձինք։ Մինչդեռ, կարելի էր հարսանիքները կազմակերպել քիչ, բայց լուրջ ու հավասարակշիռ մարդկանցով, ավելի նեղ շրջապատով, ու մենք կխուսափեինք նման տհաճ դեպքերից ու բարքերից։

Ցավոք, այսօրվա հարսանիքները դարձել են փող հավաքելու միջոց, այլ ոչ թե գեղագիտական արարողություն, ընտանեկան երջանկության համար հիշարժան ու տպավորիչ միջոցառում։

Այսուհանդերձ, նման դեպքերն անգամ դաս չեն լինում շատերի համար։

Խոսրով Խլղաթյան

Դիտվել է՝ 6070

Մեկնաբանություններ